00:00:00

Հրշեջները մարել են Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը

23:30, 17 հունվար 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 13:05-ին: Բնակարանի ննջասենյակում (16 քմ) այրվել է մահճակալ, դռան և պատուհանի ապակիները կոտրվել են, պատին առաջացել է ճաք: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակչին (Անուշ Գ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր