00:00:00

«Ջերմուկ Գրուպ»-ն արձագանքում է. սուտ հայտարարություններ են արվել. կլինեն իրավական գործընթացներ

17:31, 17 հունվար 2020

Արդեն մի քանի օր է` տարբեր լրատվամիջոցներով գործարար Սուրեն Բալայանը տեղեկություններ է տարածում այն մասին, թե հրավիրում է ՀՀ համապատասխան մարմինների ուշադրությունը այն ապօրինությունների և հանցավոր գործողությունների վրա, որոնք Դուք թույլ եք տվել «Ջերմուկ» հանքային ջրի ապրանքանիշը յուրացնելու և մենաշնորհ ստեղծելու ճանապարհին: ArmLur.am լրատվականը զրուցել է Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի իրավաբան Մարիա Սահակյանի հետ, պարզելու համար, թե ինչի մասին է խոսում գործարարը ու որքանով են համապատասխանում այն տեղեկությունները թե ընկերությունը հակաօրինական քայլեր է իրականացրել իր գործունեության ժամանակահատվում: «Ընկերությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, չի տրվի սադրանքներին և կգործի բացառապես իրավական դաշտում՝ նման բովանդակությամբ հայտարարություններին տալով բացառապես իրավական գնահատական: Ավելին՝ հավաստիացնում ենք, որ ընկերության գործարար համբավն արատավորող, կեղծ, սուտ և հորինված յուրաքանչյուր արտահայտության համար մեղավոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում հարուցվել և այսօր քննվում են մի շարք քրեական գործեր, քաղաքացիական գործեր, վարչական գործեր. դրանցից շատերի պարագայում վերջինիս գործողություններին տրվել են իրավական կոշտ գնահատականներ, և այդ գործողությունները որակվել են որպես օրենքի կոպիտ խախտումներ: Ավելին, այս ապօրինությունները ուղղված են ոչ միայն Ջերմուկ Գրուպ ՓԲ ընկերության այլև պետության դեմ։ Որպես օրինակ նշենք, որ Սուրեն Գառնիկի Բալայանի ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է շուրջ 150 000 000 ՀՀ դրամի վնաս, որի վերաբերյալ կա հստակ փաստ»: Մարիա Սահակյանը մեզ ներկայացրեց datalex.am-ում առկա դատական պրոցեսը: Մեր զրուցակիցը վերջում հավելեց, որ իրենք լիահույս են, որ իրավական պետության պայմաններում նման օրինակ ապօրինություններին և հանցանքներին կտրվի այնպիսի իրավական արձագանք, որը կլինի բավարար՝ հետագայում բացառելու համար նմանօրինակ վարքագծի դրսևորումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր