00:00:00

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

17:11, 17 հունվար 2020

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նա ասաց, որ դեռ պարզ չէ՝ դեպքը ինքնասպանություն է, թե սպանություն, դա պարզելու համար տեղի են ունենում նախնական քննչական գործողություններ, որից հետո ինքը կրկին կպատասխանի լրագրողների հարցերին: Քննչական կոմիտեի աշխատակիցների դեպքի վայր հասնելու պահին, ըստ Մելիքյանի, բնակարանում եղել են Կուտոյանի կինը եւ հայրը: Նրանք, սակայն, ի վիճակի չեն որեւէ բան ներկայացնելու. «Հիմա նրանք էնպիսի վիճակում են, որ ինքներդ հասկանում եք, էլի. եկել է կինն ու ամուսնու դին…»,- նկատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Լրագրողների հարցին՝ ո՞ւմ է պատկանում բնակարանը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ Մելիքյանը պատասխանեց, թե չգիտի: Նա տեղյակ չէր նաեւ, թե ո՞ւմ է պատկանում զենքը, որ հայտնաբերվել է դեպքի վայրում: «Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաեւ դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ, դիակի զննությամբ կպարզենք՝ քանի վնասվածք է ունեցել»,- ասաց ՔԿ պաշտոնյան: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ամբողջ տարածքը կահավորված է տեսախցիկներով, որոնց տեսաձայնագրությունները եւս ուսումնասիրվում են: Ի դեպ, տարածքում շարունակվում են քննչական գործողությունները: Բազմաթիվ մարդիկ են հավաքվել շենքի բակում: Նրանց թվում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր