00:00:00

Հունվարի 18-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

15:17, 17 հունվար 2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.40C (1976 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.20C (1973 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.80C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր