00:00:00

«Եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա». Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին

14:53, 17 հունվար 2020

Գազի գնի հետ կապված որեւէ զարգացում չենք կանխատեսել, այս պահին որեւէ նոր բան չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Դեռեւս նման բան չկա, եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա»,- ասաց Մակունցը։ Մակունցն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ամենատարբեր հարցերը. «Առաջիկայում խմբակցությունով ունենալու ենք ռազմավարական պլանավորում։ Ամենատարբեր հարցերի ենք անդրադարձել. տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին , ներքաղաքական հարցերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր