00:00:00

Կոտայքի Զառ գյուղի տան պայթյունի հետեւանքով 2 տուժածների վիճակը գնահատվում է ծանր

12:19, 17 հունվար 2020 Պատահարներ

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ 86-ամյա Գրիշա  և 84-ամյա  Քնար Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր