00:00:00

Վարդենյաց լեռնանցքում բուք է, 7 քաղաքներում ձյուն է տեղում, Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է

11:38, 17 հունվար 2020

Հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից  հայտնում են, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր