Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել. նա շարունակում է գտնվել հիվանդանոցում. ընդամենը՝ մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց ու, չգիտեմ ինչպես ու ումից, բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ պարզեցին, հանգստացան ու հեռացան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ այնուհանդերձ պատկան մարմինները եւ քաղաքական ղեկավարությունը որոշեցին «ապահովագրել» իրենց։
Ես կարծում եմ, որ այս հարցում մեծ դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ այս տարի շատ վատ է սկսել պետության համար՝ իր լիակատար վերահսկողության ու պատասխանատվության ներքո գտնվող աձանց՝ անազատության մեջ պահվողների մասով։