00:00:00

Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի. «Փաստ»

11:04, 17 հունվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունների օրոք ևս քանիցս բարձրաձայնվել է ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին: Թեման դարձյալ արդիական է դարձել հատկապես վերջին ամիսներին: Պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև փորձագիտական շրջանակների կողմից ոչ մեկ անգամ խոսվել է ՀՀ ռազմական դոկտրինի հետ կապված հարցերի մասին, նշվել, թե այնտեղ առկա թիրախները կորցրել են իրենց արդիականությունը, իսկ ներկայիս մարտահրավերներին ընդհանուր առմամբ դոկտրինը մեծ հաշվով չի համապատասխանում: Ըստ մասնագետների, մասնավորաբար պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես ժամանակի հետ ի հայտ եկող տարբեր գործոնները, որոնք լուրջ մարտահրավերներ են երկրի համար: Ի դեպ, ՀՀ ռազմական դոկտրինն ընդունվել է 2007 թվականին: Չի բացառվում, որ մինչև այս տարվա վերջ դոկտրինի նոր տարբերակը Անվտանգության խորհրդում դրվի նախնական քննարկման։ Թերթի աղբյուրը փոխանցում է, լուրջ ներգրավվածություն ունեն նաև իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր