00:00:00

Համատեղ հայտարարության տեքստը պատրաստ է. Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» հանդիպումից. «Ժողովուրդ»

10:10, 17 հունվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, և պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձևաչափով: Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետև սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր