00:00:00

«Իմ քայլը» առաջիկայում կհանդիպի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ․ Մակունց

17:41, 16 հունվար 2020

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ և դրական եմ համարում պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ։ Այն բոլոր հարցերը, որոնք այս ընթացքում կուտակվում են, դրանք հնարավոր է լինում քննարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվել, բայց կարևորագույն հատվածն այն էր, որ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով, որ ունենանք առավելագույն արդյունք»,-նշեց նա։ Մակունցն ասաց, որ առաջիկայում նախատեսում են հանդիպում ունենալ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր