00:00:00

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020-ի համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները

15:33, 16 հունվար 2020

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները: «•         «Կարկուտ եւ հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը, •         «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը: Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով  (https://mineconomy.am/page/1452) 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր