00:00:00

Հեռուստաընկերություններից երկուսի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա գրուպը ներկայացնում է». Նիկոլ Փաշինյան

12:06, 16 հունվար 2020

Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը կոնկրետ վերաբերում է հեռուստատեսային շուկային: «Այդ շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»,-ասաց վարչապետը և նշեց, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ , որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյոսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները ու գումարները բաշխում են ըստ վարկանիշների: Գովազնի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը: Նման հեռուստաընկերության գործունեությունը իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ այն լրատվական պատերզամը, որ կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությոնների վրա: «Ի միջիայլոց , հեռուստաալիք կա Հայաստանում, որ արդեն վիճակագրություն ունեմ, որ խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել, վերջինս էլ դրական պատասխան տվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր