00:00:00

Թուրքիան վերացրել է երկրում Wikipedia-ի արգելքը

12:32, 16 հունվար 2020

Թուրքիայի սահմանադրական դատարանը վերացրել է աշխարհում ամենամեծ համացանցային հանրագիտարանի` Wikipedia-ի արգելքը երկրում: Այս մասին տեղեկացնում է Resmi Gazete պարբերականը: Կայքի հասանելիությունը Թուրքիայում կվերականգնվի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի վճիռն ուղարկվի Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությանը»: Դատարանի որոշման մեջ նշվել է, որ կայքի արգելափակումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, իսկ այն հոդվածները, որոնք պատճառ էին հանդիսացել կայքի արգելափակման համար, ոչ մի հանցավոր բովանդակություն չունեն: Թուրքիայում Wikipedia-ն բոլոր լեզուներով արգելափակվել է 2017 թվականի ապրիլի 29-ին: Արգելքը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ համացանցային հանրագիտարանի որոշ հոդվածներում Թուրքիան հավասարեցվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր