00:00:00

Արցախի «բուֆերային» գոտում տեղակայվելու են ռուս խաղաղապահնե՞ր. «Փաստ»

13:48, 16 հունվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացներին։ Խոսքը մասնավորաբար անվտանգության գոտում ռուս խաղաղապահների ընդգրկման մասին է։ Այս թեման տևական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյև Կովչեգ», «Կովկազկի Ուզել» և այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու և խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։ Այս հարցը հիմնականում առաջ է քաշվում այն տրամաբանությամբ, որ Արցախի, այսպես կոչված, «բուֆերային» գոտում ներդրվելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ: Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր