00:00:00

Սամվել Բալասանյանը փորձ է անում շփման եզրեր գտնել իշխանությունների հետ․ «Ժողովուրդ»

13:25, 16 հունվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել: Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, եւ նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին: Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը պարբերաբար փորձ է անում նաեւ հանդիպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դա էլ չի ստացվում: Մենք տեղեկացանք, որ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, եւ այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում: Բնական է, որ Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հերքեց, թե Բալասանյանի կողմից հանդիպման ցանկություն է եղել, սակայն մերժվել է, իսկ Բալասանյանն էլ նշեց. «Իմ նախաձեռնությամբ չենք հանդիպել»:Մեր հարցին՝ իսկ ցանկություն հայտնե՞լ եք հանդիպելու, պատասխանեց՝ ոչ, ապա շարունակեց. «Հարցեր չեն եղել, որ հանդիպենք: Եթե հարցեր լինեն, կպայմանավորվենք, կհանդիպենք»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր