00:00:00

Հանրապետական զորակոչային հանձնաժողովների կազմը կհամալրվի

22:59, 15 հունվար 2020

Ձմեռային զորակոչի շրջանակներում ստեղծված հանրապետական զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմում նոր ներկայացուցիչներ կներառվեն: Որոշման նախագծով նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ներառել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին (նախկինում՝ ՀՀ զինվորական կոմիսար),  իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում՝ նյարդաբանի: Նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր