00:00:00

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մերկասառույց

22:37, 15 հունվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն, հունվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մասնավորապես, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր