00:00:00

Ռազմիկ Ամյանը մշակութային գործիչ է և երբևիցե չի մասնակցել քաղաքականությամբ․ գրառում

22:04, 15 հունվար 2020

Երգիչ Ռազմիկ Ամյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է տեղ գտել․ «Վերջին ժամանակներս համացանցում բազմաթիվ կեղծ տեսանյութներ և հոդվածներ են տարածվել անհայտ անձանց կողմից (fake)՝ մարդկային էմոցիաների հաշվին լսարան հավաքելու միտումով, որոնք բացահայտ զրպարտանք և վիրավորանքի խոսք են պարունակում: Այլ պարագայում նմանատիպ հոդվածները մեր ուշադրությանը չէին արժանանա, եթե չխախտվեր թույլատրելի օրինական և բարոյական կանոնները: Հոդվածներին կից մեկնաբանությունները ևս չեն ֆիլտրացվել` ընդհուպ մինչև հայհոյանքներ երգչին և իր ընտանիքին: Տպավորություն է ստեղծվում` այդ ամենը խրախուսվում է տվյալ հոդվածի/տեսանյութի հեղինակների կողմից: Հորդորում ենք 24 ժամվա ընթացքում հեռացնել Ռազմիկ Ամյանին վերաբերող նմանատիպ բոլոր հոդվածներ/տեսանյութները, այլապես կդիմենք իրավապահ մարմիներին` իրավական գործընթաց սկսելու համար: Ռազմիկ Ամյանը մշակութային գործիչ է և զբաղվում է միմիայն մշակույթային գործունեությամբ, ով ԵՐԲԵՎԻՑԵ ՉԻ մասնակցել և ՉԻ մասնակցում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված քաղաքական գործընթացներին: Ի դեպ, Ռազմիկը միակ հայ երգիչն է, որ մասնակցել է Եվրախորհրդի մշակույթի բաժնի կողմից կազմակերպված «Երուսաղեմ» ծրագրին, որտեղ իր լուման է ներդրել ցեղասպանությանը հանրային ճանաչում տալուն: Ռազմիկ Ամյանի ծավալած մշակույթային գործունեության ինֆորմացիան 2010թ.-ից ամբողջովին զետեղված է իր սոց. էջերում, որին կարող են հետևել բոլորը, քանի որ սա է իրեն վերաբերող ինֆորմացիայի միակ հավաստի աղբյուրը: Հարգանքներով` Արմին Մովսիսյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր