00:00:00

Սերժ Սարգսյանը հետևել է Հայաստանի առաջնությունների ընթացքին

21:52, 15 հունվար 2020

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ս.թ. հունվարի 12-ից մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սերժ Սարգսյանը հետևել է առաջնությունների ընթացքին, որոնք կեզրափակվեն հունվարի 20-ին: Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլերով: Տղամարդկանց մրցաշարի 10 մասնակիցներից 9 գրոսմայստերներ են։ Կանանց մրցաշարին ևս մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում՝ 2 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 2 վարպետ։ Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր