00:00:00

Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան մեքենայով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

19:36, 15 հունվար 2020 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր