00:00:00

ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

17:49, 15 հունվար 2020

ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել, հայտնում է meduza.io-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»: Ռուսաստանի նախագահն ասել է նաև, որ մոտ ապագայում կհանդիպի կառավարության յուրաքանչյուր անդամի հետ: Իսկ մինչ այդ, նա խնդրում է նրանց ամբողջական ծավալով կատարել իրենց պարտավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր