00:00:00

Բողքի ակցիա կառավարության շենքի դիմաց բալային համակարգի դեմ

15:26, 15 հունվար 2020

ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում բալային համակարգի դեմ: «Փոփոխություն են անում, լավ են անում, բայց 9 բալը մի տարվա համար շատ քիչ է. մի ժամվա մեջ կարող է 2 բալ հանես, էդպես ո՞նց կլինի: Առաջ ոնց էր՝ տուգանվում էիր, տանում՝ մուծում էիր»,- նշում են ակցիայի մասնակից վարորդները: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր վարորդի տրվում է 9 բալ, որը ներառում է սահմանված ճանապարհային երթևեկության խախտումների մոտ քառորդ մասը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում սպառում է բոլոր բալերը, ապա կես տարով զրկվում է վարորդական իրավունքից, սակայն իրավունք ունի 3 ամիս անց հանձնելու տեսական քննություն և վերականգնելու վարորդական իրավունքը: Եթե վարորդը չի օգտվում այդ իրավունքից, ավտոմատ կերպով, վարորդական իրավունքից զրկելուց հետո կես տարի անց, իրավունքը վերականգնվում է: Վարորդին կրկին տրվում է 9 բալ: Եթե նա նորից սպառում է այդ բալերը մեկ տարվա ընթացքում, ապա վարորդական իրավունքն այս անգամ վերցվում է վարորդի ձեռքից, և վարորդը ստիպված է լինում մեկ տարի անց հանձնել տեսական և գործնական քննություններ: Ինչպես նաև նախատեսվում է մեկ այլ հնարավորություն, եթե բալերը սպառվում են, ապա կարելի է քննություն հանձնել և մի քանի լրացուցիչ բալ ստանալ: Նշենք, որ բողոքի ակցիա են իրականացնում նաև ավտոներկրողները: Նրանք պահանջում են մեքենաներն անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր