Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սուրեն Արծվունիի վարած Mercedes G 550 մակնիշի 10 PD 100 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 OR 196 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com—ը վթարի հետևանքով ГАЗ 2410-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: