00:00:00

Ոստիկանության մեքենաների փոխարեն հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղափոխվեն շտապ բժշկական ծառայության մեքենաներով

10:44, 15 հունվար 2020

Ոստիկանության մեքենաների փոխարեն հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղափոխվեն շտապ բժշկական ծառայության մեքենաներով․ Պաշտպանի առաջարկները Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին: Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն: Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է: Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝
• խցերի մակերեսներին և չափերին, • լուսաթափանցելիությանը, • օդափոխությանը, • ջեռուցմանը, • ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր