00:00:00

Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից․ «Իրավունք»

13:49, 15 հունվար 2020 Մամուլ

«Իրավունք»-ը գրում է․ «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վար­չապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թևի զայրույթն ու վիրա­վորանքը: Ըստ մեր ունեցած տեղեկություննե­րի՝ առաջին նախագահն իր շրջապա­տում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնա­լու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ: Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր