00:00:00

Կրթության տեսչական մարմնի թիմը կհամալրվի հակահեղափոխականներով. «Ժամանակ»

13:40, 15 հունվար 2020 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի կրթության տեսչական մարմնում, որտեղ վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր, փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես աշխատանքից ազատվելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Նա արդեն դիմում է գրել, որն այսօր թերևս կստորագրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանը համալրելու է հակահեղափոխականների թիմը։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու այդ թիմին պատկանող մեդիաոլորտում։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներորդին է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր