00:00:00

«Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն»․ «Հրապարակ»

13:10, 15 հունվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան եւ «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ Մենք պարզեցինք, որ բերման են ենթարկել Կինոյի տան մոտից, որտեղ տաքսիներ են կանգնում։ Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը․ «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Չարենցավանի բաժին տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ: Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Նախապատրաստվում են նյութեր»։ Մեզ ասացին, որ նրանցից մի քանիսին երեկ օրվա վերջում արդեն բաց էին թողել։ Իսկ թե ինչու էին դրա համար «մասկի շոու» բեմադրում, դժվար է ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր