00:00:00

Հայտնաբերվել է Նոյեմբերյանում 8-ամյա տղային վթարի ենթարկած ավտոմեքենայի վարորդը

22:39, 14 հունվար 2020 Պատահարներ

Նախօրեին  Տավուշի մարզում 8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է։ SHAMSHYAN.com-ը  հայտնում է, որ հունվարի 13-ին, ժամը 14։30-ին մոտ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի։ Ոստիկանները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Նոյեմբերյան համայնքի և  2-րդ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ՝ 8-ամյա Լ. Ա-ն է։ Մինչ բժիշկները առաջին օգնությունն էին ցուցաբերում երեխային, Նոյեմբերյանի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ա. Ա-ն՝ իր վարած Lexus GX 460 մակնիշի 962 AN 61 հաարանիշի ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Ա. Ա-ն ներկայացել է ոստիկանություն։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր