00:00:00

«Լուսավոր Հայաստանը» հանդիպման է հրավիրել Դավիթ Տոնոյանին

16:45, 14 հունվար 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում հանդիպել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»,-Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ մինչ այդ օրերս ԼՀԿ-ն հանդիպել է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր