00:00:00

«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը». Դավիթ Տոնոյան

16:02, 14 հունվար 2020

Ես հաստատում եմ այդ տեղեկությունը: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի 2019 թվականին բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասցված: Դիտարկմանը, որ շատերը հակադարձել են, կասկածի տակ են դրել այդ թվերը, նախարարն արձագանքեց. «Հաշվարկման համակարգի խնդիր կա. ինչն է հաշվարկել նախկինում, ինչն է հաշվարկվում հիմա: Ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»: Ինչ վերաբերում է նրան, որ բանակում միջանձնային հարաբերությունների հետեւանքով զոհեր են լինում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Կարգապահության ամրապնդմամբ եւ մեր սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչին կհասնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր