00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է

15:00, 14 հունվար 2020

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում՝ hունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+7, Տավուշում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7+11, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+7, Արարատում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+8, Արմավիրում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+8, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+8, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +7+11, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+8, Արցախում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+13)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր