00:00:00

Լարվածությունն է հանգեցրել ավիավթարի Իրանում. Թրյուդո

12:17, 14 հունվար 2020 Պատահարներ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Իրանի շուրջ լարվածությունն է հանգեցրել ուկրաինական Boeing-ի ավիավթարին, եւ լարվածությունը թուլացնելու կոչ է արել։ Ավիավթարից Կանադայի 57 քաղաքացի է զոհվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Եթե լարվածություն չլիներ, եթե չլիներ վերջին թեժացումը տարածաշրջանում, ապա այդ բոլոր կանադացիները հիմա տանն իրենց ընտանիքների հետ կլինեին»,- ասել է Թրյուդոն Global TV-ի հարցազրույցում։ «Նման բան տեղի է ունենում հակամարտության եւ պատերազմի պայմաններում։ Անմեղ մարդիկ կրում են ծանրության առյուծի բաժինը, եւ (կատարվածը) հիշեցնում է մեզ լիցքաթափման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության մասին՝ ընթանալով լարվածությունը մեղմելու, ճանապարհ գտնելու ճանապարհով, որտեղ հետագա կոնֆլիկտ եւ սպանություններ չեն լինի»,- ավելացրել է Թրյուդոն։ Նրա խոսքով՝ Իրանից շատ բարդ իրավիճակում պահանջվում է «պատասխանատվության ընդունում եւ փոխհատուցման ինչ-որ ձեւ»։ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Կիեւ թռչող Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել էր Թոհրանի օդանավակայանից դուրս գալիս հունվարի 8-ի վաղ առավոտյան։ Զոհվել է 176 մարդ՝ 167 ուղեւոր Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից, եւ անձնակազմի ինն անդամ։ Շաբաթ օրը իրանցի զինվորականները հայտարարեցին, որ ուկրաինական Boeing-ը խփվել է պատահաբար, պատճառը մարդկային գործոնն էր. ինքնաթիռը թռչում էր Իրանի ռազմական օբյեկտի կողքով եւ ընդունվել է որպես «թշնամական թիրախ»՝ թեւավոր հրթիռ։ Իրանում նշել են, որ սպասում էին գրոհի ԱՄՆ-ի կողմից, ինչի առնչությամբ էլ երկրի ՀՕՊ-ը բերվել էր մարտական լրիվ պատրաստության վիճակի։ Ինքնաթիռը խփվել է այն նույն օրը, երբ Իրանը հարվածներ էր հասցրել իրաքյան բազաներին, որտեղ տեղակայված էին ԱՄՆ զինվորականները։ Հարվածները հասցվել են որպես վրեժ ԱՄՆ ԶՈւ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր