00:00:00

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ. մեզ և ձեզ Մեծ Ավետիս». Նիկոլ Փաշինյան

11:07, 06 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Աստվածահայտնության տոնի առթիվ․
«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ – Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր