00:00:00

Երեւանում բախվել են Ford-ն ու ու Opel Astra-ները, կա վիրավոր

00:07, 06 հունվար 2020 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում, բախվել են Ford մակնիշի 92 GG 992 համարանիշի, Opel Astra մակնիշի 17 ՏX 017 համարանիշի եւ մեկ այլ Opel Astra մակնիշի 01 OA 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հերթապահ հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր