00:00:00

Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրեց Ղարամյանից

22:15, 05 հունվար 2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանից: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ երեկ շատ քննարկվեց, ասեմ հետևյալը. Արցախի անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Արշավիր Ղարամյանի` պատերազմի ժամանակ գերի ընկնելու հանգամանքները և ապա փոխանակմամբ ազատվելու պատմությունը իրարամերժ է: Իմ տեղեկատվությունը (ըստ որի Ղարամյանը գերի է ընկել ավար հավաքելիս և փոխանակվել 32 ադրբեջանցու հետ) գալիս էր Արցախի հերոսի կոչում ունեցող երկու այլ գեներալներից, սակայն այն հակասում է այլ աղբյուրներից եկող տեղեկատվության հետ: Այդուհանդերձ, պիտի ասեմ, որ հակված չեմ հավատալու նաև Ղարամյանի վարկածին, քանի որ իր պաշտոնական կենսագրությունում գերի ընկնելու փաստը շրջանցված է ու չկա «պաշտոնական վարկած»: Ավելին, ըստ կենսագրության, պարզվում է, որ Ղարամյանը 1994 թվականին ավարտել է Երևանի «Ժող» ինստիտուտը, ինչը ևս շաատ տարօրինակ է, քանի որ ինքն այդ թվականների Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու պատերազմում էր: Ես հայցում եմ ընթերցողներիս/հետևորդներիս և Ղարամյանի ներողամտությունը չապացուցված տեղեկատվություն տարածելու համար: Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ Ղարամյանի հայտարարության մասին իմ քննադատությունը չպիտի համեմվեր այդ անձի մասին չճշտված ինֆոյով: Հ.Գ. Այո, Ղարամյանի հայտարարությունը հակասում է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի մոտեցմանը ու կարող է խաղաքարտ լինել Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիստների ձեռքում»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Իոաննիսյանն իր էջում ապատեղեկատվություն էր տարածել Ղարամյանի մասին, ինչը օգտատերերի շրջանում  հակասական կարծիքների ալիք էր բարձրացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր