00:00:00

37-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ իր քրոջ 29-ամյա ամուսինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 13-ամյա աղջնակի նկատմամբ

20:54, 05 հունվար 2020 Պատահարներ

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։ Գ ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հրավիրվել է տարածքային ոստիկանության բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։ Ոստիկանները հայտնաբերել են նաև կասկածյալ Գ․ Ա․-ին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր