00:00:00

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

23:13, 05 հունվար 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, եւ Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։ Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։ Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր