00:00:00

«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց. Ճանապարհները` Հայաստանում

16:55, 05 հունվար 2020

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր