00:00:00

«Եթե անհապաղ մեխանիզմներ չմշակվեն, լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու». Թեհմինե Ենոքյան

17:30, 05 հունվար 2020

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի աշնանը Ազգային անվտանգության խորհրհդում հանդիպում ունեցանք խորհրդի անդամներից մի քանիսի հետ։ Բացատրեցինք, որ ֆեյք էջերի ստեղծումը և դրանցով տեղեկատվութուն տարածելը, մեր պարագայում «Լիդիան»-ի ֆեյքերի կողմից ապատեղեկատվություն տարածելը ու դրա համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայությունը լի է լուրջ անվտանգության խնդիրներով։ Օրինակ բերեցինք, որ էսօր բնապահպանների և տեղացիների նկատմամբ ա դա արվում, վաղը մեկ այլ խնդրի շուրջ ա արվելու, եթե անհապաղ մեխանիզմներ չմշակեք և կիրառեք, հենց մեր օրինակի վրա, ապա լրջագույն խնդիրների առաջ եք կանգնելու։ Մեզ լսեցին ու ճանապարհեցին, թե ինչ փոխվեց էդ օրվանից հետո հարցի լուծման ուղղությամբ, ակնհայտ է բոլորին. ոչինչ էլ չփոխվեց․․․ Էս դեպքում ինչ ցանես էն էլ կհնձես, կարելի է ասել, որ ուրիշի ցանածն էլ եթե չկանխարգելեցիր, էդ էլ ես հնձելու․․․ Ազատ խոսքի իրավունքը դեռևս պատասխանատվություն չի։ Վահագն Հովհաննիսյան ֆեյքը, նույն ինքը Հովսեփ Ասոյանն ա, ու էսօր դատվում ա մեր բոլորի հասցեին իր կեղտոտ բերանը շաղ տալու համար․․․»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր