00:00:00

Բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել մեր կրավորական կեցվածքից. Ավետիք Իշխանյան

14:10, 05 հունվար 2020

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատողոկատվությանն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ինչո՞ւ եք վրդովվում, տիկնայք և պարոնայք Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները խորը վրդովմունքի մեջ են, կապված ադրբեջանական տարածված կեղծ տեղեկատվությամբ՝ իբր ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։ Կուզենայի վրդովվածներին հիշեցնել, որ մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ և ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ « Война — это… война!»․ Եվ չնայած բազմաթիվ և բազմապիսի ժնևյան և այլ կոնվենցիաների պատերազմը պատերազմ է՝ առանց խաղի կանոնների։ Եվ եթե պետության ղեկավարը պաշտոնապես չի արձագանքում ոչ միայն առաջին հերթին մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությանը, այլ բավարարվում է միայն իր ընդդիմախոսներին սաստելով, ապա բնավ մի զայրացեք, որ հակառակորդը կարող է օգտվել ձեր, ցավոք, այս դեպքում նաև մեր կրավորական կեցվածքից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր