00:00:00

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:15, 05 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Վարդգես Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները և ուղևորներ Գոհար Ա.-ն (ծնված 1989 թ.) և Հովհաննես Ա.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց, այնուհետև վարորդ Վարդգես Հ.-ն տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գոհար Ի.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և դադարեցրել վառելիքի (բենզին և յուղ) արտահոսքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր