00:00:00

Վթար Տիգրան Մեծի պողոտայում. միմյանց է բախվել 3 մեքենա

10:15, 05 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 4-ին, ժամը 18։38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1974 թ.), «Nissan Qashqai» (վարորդ՝ Սամսոն Ղ., ծնված 1973 թ.) և «Toyota Yaris» (վարորդ՝ Սպարտակ Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Yaris» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Qashqai» և «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր