00:00:00

Հուսով եմ, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից.Լ. Քոչարյան

22:11, 04 հունվար 2020

Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: «Այսօր երեխաներիս հետ դիտեցի «Klaus» մուլտֆիլմը, որն ինձ հիշեցրեց մեր այսօրվա իրականությունը: Ֆիլմի հերոսը հայտնվում է մի քաղաքում, որտեղ բոլորը միմյանց հանդեպ ատելությամբ են լցված և որտեղ իսպառ բացակայում է բարությունը: Ի վերջո նրան հաջողվում է ազատել քաղաքը չարից, որի արդյունքում մարդիկ դադարում են հետևել քաղաքը 2 բևեռի բաժանած չար տիրակալներին և սկսում են ապրել բարության մթնոլորտում: Հուսով եմ և լավատես, որ մեր հասարակությանը նույնպես կհաջողվի ձերբազատվել բաժանարար գծերից և սերմանված չարությունից: Այս ամենից զատ, առհասարակ, շատ լավ և ուսուցողական մուլտֆիլմ է երեխաների հետ դիտելու համար»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր