00:00:00

Ադրբեջանական լրատվամիջոցները օգտվում են Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից. հերթական ապատեղեկատվությունը

21:30, 04 հունվար 2020

Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։   Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`  ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։
Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ։   Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկական զինված ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Երկրում հայտարարված՛ է եռօրյա սուգ։
Տեղեկատվության ստուգման կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր