00:00:00

Դանակահարություն Նոր Նորքի 8-րդ զանգվածում

20:29, 04 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 08.50-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, Նոր Նորքի 8-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխել 22-ամյա մի քաղաքացի։ Ըստ բժշկի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ պարզել են, որ հունվարի 1-ին, ժամը 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, երկու հոգի վիճաբանել են 22-ամյա երիտասարդի հետ, որի ժամանակ նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս։ Հունվարի 2-ին, ժամը 08.40-ին, երկուսն էլ հայտնաբերվել են և իրենց բնակարաններից բերման են ենթարկվել բաժին։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր