00:00:00

Ղուկասավան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:13, 04 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 4-ին, ժամը 19:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր