00:00:00

2020 թվականը Ջերմուկը դիմավորեց զբոսաշրջիկների և Ամանորը նշողների աննախադեպ հոսքով

13:07, 04 հունվար 2020

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. 2020 թվականը Ջերմուկը դիմավորեց զբոսաշրջիկների և Ամանորը նշողների աննախադեպ հոսքով։ Տեղացիները պատմում են, որ քաղաքի բոլոր առողջարանները, հյուրանոցները, հյուրատներն ու վարձով բնակարանները զբաղեցված էին Հայաստանի տարբեր մասերից և արտերկրից ժամանած հյուրերով։ Նույնիսկ հարակից Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում էին մարդիկ վարձակալել տներ ու բնակարաններ՝ Նոր տարին Ջերմուկի հրաշագեղ բնության գրկում դիմավորելու համար։   Այսպես է լինում, երբ հանքահանությամբ զբաղվողներին առողջարանային քաղաքի բնակիչները մերժում են և իրենց իսկ ուժերով զարկ են տալիս քաղաքի հարատև ու անվտանգ զարգացման հիմնական ուղղությանը։   Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի աճ կլինի, եթե նաև պետական լուրջ և մտածված աջակցություն իրականացվի Ջերմուկում։ Բայց ավելի կարևոր է, որ ուղղակի չխանգարեն մարդկանց ապրել բնության հետ ներդաշնակ՝ տասնամյակների ընթացքում իրենց իսկ ստեղծած միջավայրում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր