00:00:00

Ավտովթար՝ Արարատ քաղաքի գերեզմանատան մոտ

12:10, 04 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 3-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Այգավան 35» ենթակայանին հարակից տարածքում «BMW 525» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից առկա է գազի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների կողմից՝ գազի արտահոսքի դադարեցնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր