00:00:00

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

11:30, 04 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 3-ին, ժամը 21։38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ., ծնված 1987 թ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր